Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համայկական հիմնադրամի«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Մենք ենք մեր սահմանները». hամախմբվենք հանուն հայրենիքի։ Մեր սիրելի նվիրատուները շնորհակալ ենք Հայրենիքի կողքին կանգնելու համար: Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ընտանիքը, ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում գործող ընկերություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում