Քաղաքականություն

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։ Այս մասի հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգթոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ վարչապետը։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։

Հոկտեմբերի 25-ին պայմանավորվածության մասինհայտարարեցինՀայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները համատեղ հայտարարությամբ` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահներիհանդիպումները։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Արցախյան կողմն անմիջապեսհաստատել էիր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները` ողջունելով միջնորդների ջանքերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում