Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հայազգի պատգամավորները ներկայացնում են 9 քաղաքական ուժ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցելու համար Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է 47 ընտրական սուբյեկտ(կուսակցություն)և 2 ընտրական դաշինք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք Մեդիա»-ն, բոլոր կուսակցություններն ու դաշինքները արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, ինչպես նաև՝ համամասնական և մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներին: «Այս տարի նախընտրական քարոզարշավը տարբերվող էր Վրաստանի հայաբնակ շրջաններում, պատճառը՝ Արցախում ստեղծված իրավիճակն է։ Սակայն, այնուամենայնիվ, մարդկանց հետաքրքրում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, ու ընդհանրապես երկրի ապագան: Բացի այդ, վիրահայերին հուզող հարցերից մեկը հենց հայերի ներկայացվածության խնդիրն է երկրի բարձրագույն օրենսդրական մարմնում:

Ստորև կներկայացնենք Վրաստանի մի շարք կուսակցություններ ու դաշինքներ, որոնք ամենահեղինակավորն են և շանսեր ունեն խորհրդարան մուտք գործելու, և կառանձնացնենք այդ կուսակցությունների ու դաշինքների հայազգի թեկնածուներին:

Կուսակցություններն ընտրված են մի շարք հետազոտական ընկերությունների (NDI, IPSOS, Edison Research, Survation) հարցումների արդյունքներից ելնելով․ կանխատեսվում է, որ այս կուսակցությունները կհաղթահարեն անցումային շեմը:

  1. «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» (համար 41) — իշխող կուսակցությունը հոկտեմբերի 1-ին ներկայացրեց կուսակցության ամբողջական ցուցակը: 150 հոգանոց ցուցակում հայազգի պատգամավորության երկու թեկնածու կա՝ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական շրջանից Սամվել Մանուկյանը և համամասնական ցուցակով՝ 37-րդ համարի ներքո Սմբատ Կյուրեղյանը:
  2. «Միացյալ ազգային շարժում – միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինք (համար 5) – Ֆրունզիկի ընկեր Վալիկոյի (Վախթանգ Կիկաբիձե) գլխավորած Վրաստանի հիմնական ընդդիմադիր դաշինքի ցուցակում կարդում ենք 2 հայազգի թեկնածուի անուն՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրված Մելիք Ռաիսյան և համամասնական ցուցակով 80-րդ համարի ներքո Թագուհի Վարդանյան:
  3. «Եվրոպական Վրաստան» (համար 2) – «Եվրոպական Վրաստանի» հրապարակած ցուցակում երկու հայազգի պատգամավորության թեկնածու կա՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրված Արսեն Կարապետյանը և համամասնական ցուցակով 71-րդ համարի ներքո առաջադրված Հարություն Ալեքսանյանը:
  4. «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարություն» (համար 27) — Հայազգի թեկնածուների պակաս չունի Գիորգի Վաշաձեի և Թակո Չարկվիանիի ընտրական դաշինքը: Այստեղ համամասնական ցուցակում 5 հայազգի թեկնածու կա՝ Շաքրո Այվազյան (25 համարի ներքո), ինչպես նաև Սեդա Հակոբյան, Լեռնիկ Չարբուդաղյան, Մամիկոն Սաակյան, Սուրիկ Ավետիսյան:
  5. «Հայրենասերների դաշինք» (համար 8) — Դավիթ Թարխան-Մոուրավիի և Իրմա Ինաշվիլիի ղեկավարած կուսակցությունում երկու հայազգի թեկնածու կա: Համամասնական ցուցակով առաջադրվել է խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը (14 համարի ներքո), իսկ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրվել է Արտաշես Հակոբյանը:
  6. «Գիրչի» (համար 36) կուսակցության 129 հգուց բաղկացած համամասնական ցուցակում կա մեկ հայազգի պատգամավորության թեկնածու՝ 84 համարի ներքո, Դավիթ Իսրաելյան:
  7. «Շալվա Նաթելաշվիլի – Լեյբորիստական կուսակցություն» (համար 10) — Նաթելաշվիլիի կուսակցության համամասնական ցուցակում կարդում ենք երկու հայի ազգանուն՝ Մեքի Քելբաքյան և Մարինե Մերաբյան:
  8. «Դավիթ Ճիճինաձե — Տրիբունա» (համար 4) — «Վրացական երազանքի» նախկին մեծամասնական պատգամավորը, որն ընտրվել էր Հավլաբարի-Իսանի հայաշատ շրջանից, այս անգամ ընտրություններին մասնակցում է առանձին՝ «Տրիբունա» կուսակցությունով, որի համամասնական ցուցակում նույնպես ազգությամբ հայերի պակաս չկա: 7-րդ համարում Գենրիխ Մուրադյանն է, 13 համարի ներքո Դավիթ Ռստակյանը, ցուցակում են նաև Գառնիկ Սիմոնյանը, Աշոտ Մուրադյանը, Գրիգոլ Նալբանդյանը, Արկադի Սարգսյանը, Աստղիկ Մինասյանը և Էլեոնորա Պոտոյանը:
  9. «Նինո Բուրջանաձե — Միասնական Վրաստան – ժողովրդավարական շարժում» (համար 3) — 142 Հոգուց բաղկացած համամասնական ցուցակում ընդգրկվել է 3 հայազգի թեկնածու՝ Էմա Կակոսյան, Իզաբելա Կուլյան, Գարեգին Կակոսյան:
  10. «Լելո» և «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ» կուսակցությունները չունեն հայազգի թեկնածուներ:

Հարկ է նշել, որ իշխող կուսակցությունը այս անգամ իր շարքերում չունի թեկնածու, որը կներկայացնի թբիլիսահայությանը: 2016 թվականին համամասնական ցուցակում որպես հայության ներկայացուցիչ ներառվել էր Ռուսլան Պողոսյանը:

Վերոնշյալ միջազգային կազմակերպությունների հետազոտության արդյունքներին վրա հիմնվելով՝ կարող ենք ենթադրել, որ 10-րդ գումարման խորհրդարանը կունենա երկու հայազգի պատգամավոր՝ մեկով պակաս նախորդ խորհրդարանից:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կկազմվի 30 մեծամասնական և 120 համամասնական կարգով ընտրված պատգամավորներից»,- նշում է աղբյուրը:

Հայերեն

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան