ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքի համար եկամտահարկի գումարների դիմումները ներկայացնել էլեկտրոնային

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնիէլեկտրոնային հասցեին(ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Նշենք, որ հարկ վճարողների սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները հրապարակվել են դեռևս հունիսին և տեղադրվել ՊԵԿ պաշտոնական կայքում:

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնելփոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացնիրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ.

1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվածտոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը(պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),

2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկներըներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են: Ուստի հարկային մարմնի սպասարկման սրահների աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` հեռախոսազանգերի միջոցով գումարի վերադարձման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նորից դիմելու անհրաժեշտություն չկա: ՊԵԿ-ը հավաստիացնում է` գումարները կվերադարձվեն հնարավորինս արագ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ստորև ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումների օրինակելի ձևերը:

Հավելված N1

ՀՀ ֆինանսների նախարարի

2015թ. ապրիլի 2-ի N 184-Ն հրամանի

Ձև N ԵՀՎ1

___________________________________

(տարածքային) հարկային տեսչություն

ԴԻՄՈՒՄ

Վարկառուի (համավարկառուի) վճարած եկամտային հարկի վերադարձի

Անհատ ձեռնարկատեր (նոտար) վարկառուի անուն, ազգանուն

ՀՎՀՀ

Անհատ ձեռնարկատեր (նոտար) համավարկառուի անուն, ազգանուն

ՀՎՀՀ

Ֆիզիկական անձ վարկառուի անուն, ազգանուն

ՀԾՀ

Ֆիզիկական անձ համավարկառուի անուն, ազգանուն

ՀԾՀ

ՀՀ-ում բնակության հասցե

Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)

Դիմումի ներկայացման ամսաթիվ

Խնդրում եմ 20___ թվականի ____________ հաշվետու ժամանակատվածում հիպոթեքային վարկի սպասարկման համար իմ կողմից վճարված տոկոսների դրամով նշված գումարի չափով վերադարձնել եկամտային հարկի գումարները`

Բանկը, որին փոխանցվելու է վերադարձվող գումարը

Հաշվի համարը, որին փոխանց-վելու է վերա-դարձվող գումարը

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումը կատարած գործատուի անվանումը, ՀՎՀՀ

Եկամտային հարկի վճարված գումարը (դրամ)

Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարը (դրամ)

Ընդամենը

Վարկառուի (համավարկառուի) անունը,

ազգանունը և ստորագրությունը) _____________________________________________

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

2018թ. ապրիլի 20-ի N 278-Ա հրամանի

Ձև N ԵՀՎ1

ՀՀ ՊԵԿ աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման

վարչության թիվ _________ սպասարկման բաժին

ԴԻՄՈՒՄ

2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն, կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկերի վարկառուի (համավարկառուի)

վճարած եկամտային հարկի վերադարձի

Վարձու աշխատող վարկառուի անուն, ազգանուն

ՀԾՀ

Վարձու աշխատող և համասեփականատեր հանդիսացող համավարկառուի անուն, ազգանուն

ՀԾՀ

ՀՀ-ում բնակության հասցե

Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)

Դիմումի ներկայացման ամսաթիվ

Խնդրում եմ 20___ թվականի ________________ հաշվետու ժամանակատվածում «____» «____» 20___թ. N_______________________ պայմանագրով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար հաշվեգրված և իմ կողմից վճարված տոկոսների դրամով նշված գումարի չափով վերադարձնել եկամտային հարկի գումարները`

Բանկը, որին փոխանցվելու է վերադարձվող գումար

Հաշվի համարը, որին փոխանց-վելու է վերա-դարձվող գումար

Աշխատավարձ և դրան հավասարեց-ված վճարումը կա-տարած գործա-տուի անվանում, ՀՎՀՀ

Հաշվարկված եկամտային հարկի մասով միասնական հաշվին վճարված գումար (դրամ)

Հիփոթեքային վարկի հաշ-վեգրված և վճարված տոկոսների գումար (դրամ)

Ընդամենը

* Նշումներ

ա) վարկառու և համասեփականատեր համավարկառու վարձու աշխատողները յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար ներկայացնում են առանձին դիմումներ

բ) վերը նշված բանկի հաշվեհամարը պատկանում է վարկառու (համավարկառու) _______________________________________________-ին

( անունը, ազգանունը)

գ) տեղեկացված եմ ՀՀ հարկային օրենգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն, կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար հաշվեգրվող և վճարվող տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներին ______________________________

ստորագրությունը

Վարկառուի (համավարկառուի) անունը,

ազգանունը և ստորագրությունը _____________________________ ____________________

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

ՀՎՍ վարչության թիվ 1

hipotek_arabkir@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 2

hipotek_erebuni@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 3

hipotek_kentron@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 4

hipotek_mashtoc@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 5

hipotek_nor-norq@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 6

hipotek_shengavit@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 7

hipotek_ashtarak@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 8

hipotek_armavir@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 9

hipotek_artashat@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 11

hipotek_gyumri@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 12

hipotek_vayoc-dzor@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 13

hipotek_ijevan@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 15

hipotek_abovyan@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 16

hipotek_vanadzor@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 18

hipotek_goris@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 19

hipotek_hrazdan@taxservice.am

ՀՎՍ վարչության թիվ 20

hipotek_hvsv20@taxservice.am

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին