ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի պատճառով այս օրերին մեծ թվով երեխաներ են տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

«Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի և անընդունելի վնասներ է պատճառում երեխաներին: Երեխաների մահվան դեպքերի և վիրավորումների մեծ թվից բացի, վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ և դպրոցներ: Մեծ թվով երեխաներ և ընտանիքներ շաբաթներ շարունակ տառապել են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամենաուժեղ կերպով կոչ է անում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին: Երեխաները, ընտանիքները և քաղաքացիական օբյեկտները, որոնց հետ նրանք կապ ունեն, պետք է պաշտպանված լինեն՝ համաձայն մարդու միջազգային և հումանիտար իրավունքների: Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը լավագույնս բխում է բոլոր երեխաների շահերից»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանները հանդես էին եկել կոչով՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ են անում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:

Հայերեն English Русский

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում