Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը բնակիչների օգնության ոչ մի դիմում անպատասխան չի թողնում

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ձեռնամուխ է եղել ռմբապաստարաններում պատսպարված բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաների, սննդի ու դեղորայքի մատակարարման գործին: ԱԻՊԾ-ի հետ մեկտեղ թիկունքային աշխատանքների կազմակերպման գործում օգնության է հասել սկզբում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տաս հոգանոց խումբը, իսկ ներկայում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչության աշխատակիցները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշեց, որ աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ:

«Խմբում ընդգրկված են դեղագետներ, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հաստատություններին: Մյուսներն ընդգրկվել են պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում: Հումանիտար առաքելությունը շարունակվում է երբեմն նույնիսկ ռմբակոծությունների ներքո: Արվում է ամեն ինչ, որպեսզի պատսպարված բնակչությունն ապահովվի առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- ասաց Ավագյանը:

Նրա խոսքով` սա նաև ուղերձ է, որ ապաստարաններում գտնվող քաղաքացիները թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են:

Ավագյանը նաև հատուկ ընդգծեց, որ ապաստարանների բնակչությանը սնունդ և դեղորայք հասցնելու առաքելությանը միացել են կամավորներ:

Ներկայացնելով պատերազմի առաջին օրվանից ի վեր իրականացվող աշխատանքները` Արցախի ԱԻՊԾ հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության պետ Սասուն Սարուխանյանը կարևորեց Հայաստանից ժամանող հումանիտար խմբերի աջակցությունը:

«Առաջին օրվանից ձեռնամուխ եղանք ապաստարանների պատրաստումը բնակչության ընդունման համար: Ծառայության տնօրենի կողմից խնդիր դրվեց, որպեսզի բնակչությանը սննդով, դեղորայքով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովենք»,- ասաց Սարուխանյանը: Սարուխանյանի խոսքով` օգնության ոչ մի դիմում անպատասխան չի մնում:

«Արցախի փրկարար ծառայության և հումանիտար օգնության խմբերի միջոցով առաջին անհրաժեշտության պարագաների, դեղորայքի ու սննդի մատակարարումը ընդգրկում է նաև Արցախի Հանրապետության շրջանների մյուս բնակավայրերը»,- եզրափակեց Սարուխանյանը:

Հայերեն

ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

Կացը հայտարարել է, որ Իսրայելն ընտրություններից առաջ Իրանի վրա հարձակվելու ծրագիր չունի

Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.9 տոկոսով

Մինչև 250 000 դրամի կրթական վաուչեր, միանվագ դրամական աջակցություն․ ի՞նչ է առաջարկվում զբաղվածության նոր ծրագրով

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությունը պահանջում է գիտահեն լուծումներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին