Թուրքիայի հռետորաբանությունը նպաստում է այդ երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանի և իր իշխանության հռետորաբանությունը նպաստում են այդ երկրի ազգայնամոլ շրջանակների ակտիվացմանը և ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով The York Times-ում հրապարակված՝ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հոդվածին, որտեղ նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության բռնկման համատեքստում Թուրքիայում առաջացել է ազգայնականության բռնկում, որը խորացրել է ազգային փոքրամասնությունների շրջանում վախի և անկայունության զգացումը:

«Թուրքիայում ստեղծված իրավիճակը, բնականաբար, լուրջ վտանգ ու սպառնալիք է ազգային փոքրամասնությունների համար, որովհետև տեսնում ենք, թե ազգայնամոլ շրջանակները ինչ ակտիվություն ունեն: Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրերից պարզ երևաց, թե ինչպես էին ադրբեջանական դրոշներով հատուկ, դեմոնստրատիվ երթեր իրականացնում Պոլսո հայոց պատրիարքության շրջակայքում: Նմանատիպ երթեր իրականացվել են, մասնավորապես, Ստամբուլում և Թուրքիայի այլ շրջաններում: Սա սովորական թուրքական ձեռագիր է, և պատմության մեջ շատ են եղել, որ երթերը հրավիրվել են հենց իշխանության գործուն աջակցությամբ և ազգայնամոլական տարբեր հրոսակախմբերի սլաքը ուղղվել են ազգային փոքրամասնությունների դեմ»,- ընդգծեց Հովսեփյանը:

Թուրքագետը շեշտեց, որ մշտապես թուրքական պետությունը, այդ թվում նաև ներկայիս իշխանությունը` ՌեջեփԹայիփ Էրդողանի գլխավորությամբ, ազգային փոքրամասնություններին դիտարկում է որպես սպառնալիք թուրքական անվտանգությանը և պետությանը:

«Կարծում եմ` այսօր ոչ միայն հայերի, այլ նաև մյուս ազգային փոքրամասնությունների դեմ այդ հռետորաբանությունը զարգացնում է, և Թուրքիայում ստեղծվել է նման բարդ իրավիճակ: Թուրքիայի Հանրապետության պատմությունը լի է ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություններով, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ՝ ցեղասպանություններով:

Այսօր Էրդողանի և պաշտոնական հռետորաբանությունը հենց նպաստում է այդ մթնոլորտին` հակահայկական, հակահունական և այլ քսենոֆոբիկ դրսևորումներ, որոնք մեծ տարածում են ստանում: Մենք գործ ունենք սովորական թուրքական ձեռագրի հետ»,- եզրափակեց Հովսեփյանը:

Ավելի վաղ, Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը՝ The York Times-ում հրապարակված իր հոդվածում նշել է, որ լինելով հայ և քրդամետ կուսակցության անդամ՝ հաճախ ենթարկվել է սպառնալիքների ցանկացած հարցի շուրջ իր ձայնը բարձրացնելու համար, ինչպես, օրինակ, սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում