Արցախի ճակատամերձ Մարտունին հրետակոծում են՝ անտեսելով անգամ հրադադարի համաձայնությունը. ՏԱՍՍ-ի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրագրողների խումբն Արցախի՝ ճակատային գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի փոքրիկ քաղաքում արձանագրել է՝ այնհրետակոծման Է ենթարկվում ամեն օր նույնիսկ հրադադարի ռեժիմի համաձայնությունից հետո:

Ռուսական ՏԱՍՍ-ի թղթակիցը պատմել է, որ բնակավայրի շատ բնակիչներ մեկնել են, մնացածները պատսպարվում են նկուղներում, եւ միայն ամենահամարձակներն են երբեմն մի քանի րոպեով փողոց դուրս գալիս: «Լրագրողները մոտենում են տեղի վարչակազմի շենքին, արագորեն իջնում եւ թաքնվում մուտքի մոտ ծառերի տակ կամ մտնում նախասրահ, որպեսզի անօդաչուները մարդկանց մեծ կուտակումներ չֆիքսեն բաց տարածքում: Քաղաքի շրջակայքում ինչ-որ տեղ լսվում են արկերի չդադարող պայթյունները»,-պատմել է լրագրողը:

«Բառացիորեն մի քանի րոպե առաջ հակառակորդը հրետակոծեց քաղաքը: Գնդակոծումները շարունակվում են ամեն օր նույնիսկ զինադադարից հետո,- նշել է զինվորական համազգեստ հագած քաղաքապետը:- Մեր դեմ գործում են անօդաչուներ, «Գրադներ», «Սմերչներ», «Ուրագաններ», եղել Է նույնիսկ ավիահարձակում: Ընդամենը հակամարտության Էսկալացիայի սկզբից ի վեր Մարտունիում զոհվել Է հինգ խաղաղ բնակիչ, եւ տասը վիրավորվել Է»:

Քաղաքապետը լրագրողներին նախազգուշացել է, որ կրկին գնդակոծման հավանականությունը չափազանց մեծ Է, առաջարկել կես ժամից մի ժամ սպասել ոչ հեռվում գտնվող նկուղում, նախքան կմեկնեն նկարահանելու քաղաքը եւ շփվելու տեղացի բնակիչների հետ:

«Քաղաքն ամայի Է, սոսկ ժամանակ առ ժամանակ մեծ արագությամբ անցնում են մարդատար ավտոմեքենաներ. յուրաքանչուր վարորդ ցանկանում Է հնարավորինս արագ հասնել նպատակին եւ վերադառնալ փրկարար նկուղ:

Ապաստարաններից կանայք գրեթե դուրս չեն գալիս, իսկ տղամարդիկ երբեմն դուրս են գալիս՝ ստուգելու իրենց տունն ու տնտեսությունը: Բակերից մեկում տանտերն, անտեսելով վտանգը, թղթակիցներին համառորեն հրավիրում Է մտնել տուն, դույլից գինի լցնում գավաթը, խաղող քաղում եւ առաջարկում հյուրերին: Հետո ուղեկցում Է այգի եւ ցույց տալիս արկի առաջացրած ձագարափոսը: Երբ քաղաքում մնալն արդեն դառնում Է շատ վտանգավոր, լրագրողները մեկնում են՝ հրաժեշտի «հաջողություն» եւ «զգույշ եղեք» մաղթանքներով»,-պատմում է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարները՝ ՏԱՍՍ-ի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում