Գայանե Սահակյանը հորդորեց բոլոր գործատուներին հնարավորության դեպքում անցնել հեռավար ռեժիմի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է, արձանագրված դեպքերը կրկնապատկվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Միայն երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր, վիճակը շարունակում է մնալ ծանր: Համաճարակային իրավիճակի սրացումը պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանելու հետ, ինչպես նաև բնակչության զգոնության թուլացմամբ»,- ասաց Սահակյանը:

Սահակյանի խոսքով` Առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ և միաժամանակ մարդկանց շփումը նվազեցնելուն ուղղված քայլեր:

«Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին՝ հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի, հատկապես, եթե գործատուի մոտ կան ռիսկային խմբում գտնվող անձինք կամ տարեցներ»,- ասաց Սահակյանը:

Հայերեն

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Շիրակում ընթացքի մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Տիկնիզյանի «Օլիմպիակոս»-ը նոր գլխավոր մարզիչ ունի