Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը, սակայն այդ պլանը տապալվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերը, որոնց աջակցում են նաև Թուրքիան և վարձկան-ահաբեկիչները, չեն կարողացել կատարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում առաջին օրն իրենց առջև դրված խնդիրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

«Թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքն առաջին հարվածով նպատակ ուներ ճեղքել պաշտպանական գիծը հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավային ուղղությամբ փորձում էր կտրել ԼՂ-ի մասով Իրանի սահմանն ու հասնել Հայաստանի` Մեղրիի սահմանին: Հյուսիսային ուղղությամբ փորձում էր դուրս գալ դեպի Ստեփանակերտի ճանապարհին, դուրս գալ դեպի Քարվաճառ` փակելով Լաչինի ճանապարհը՝ դրանով շրջափակելով Արցախը: Նա չհասավ առաջին օրվա իր նպատակին: Հիմա էլ փորձում է դա իրականացնել ու չի հաջողվում»,- ասաց Հարությունյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելեց, որ պետք է գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը:

«Իրենց գերխնդիրն է, որպեսզի ստեղծեն նոր Օսմանյան կայսրություն, կուլ տան Ադրբեջանը: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի մասին ասվում էր, որ կա մեկ ազգ, երկու պետություն, հիմա կարելի է ասել` կա մեկ ազգ, մեկ պետություն»,- նշեց Վաղարշակ Հարությունյանը:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ԵՄ-ից կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

Բուլղարիայի Արկուտինո լողափը կրկին արժանացել է միջազգային Blue Flag էկոլոգիական հավաստագրին. BTA

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ` կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել