1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ քննարկվում է խաղաղապահության հարցը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Բելառուս»-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում-խմբ.) խաղաղապահության հարցի վերաբերյալ ակտիվ քննարկում է ընթանում»,– ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ, ՀԱՊԿմամուլի քարտուղարՎլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում: