Թանկյանը հետևորդներին խնդրել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել Սպիտակ տանը, Կոնգրեսին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին աջակցում է իր հայրենակիցներին, դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները, խնդրել է իր հետևորդներին կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին`դատապարտել ագրեսիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանկյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Մեկ շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդը ապրում էր խաղաղ պայմաններում, իսկ այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով վերածվել է պատերազմի դաշտի: Խնդրում եմ հորդորել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ դատապարտել ագրեսիան»,-շեշտել է երգիչն ու ներկայացրել հղումները՝ marchtojustice.org/action-alerts, petitions.whitehouse.gov/petition/condemn-aggression-turkey-and-azerbaijan-against-artsakh-armenia:

Ավելի վաղ Սերժ Թանկյանը ի աջակցություն Արցախի 250 000 դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հայերեն English Русский

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ

Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին

Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Երևանում Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Կայացավ «Վազգեն Պողոսյան» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ