ՀՀ տարածքի դեմ ագրեսիան աշխարհին փաստում է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան նպատակները. Կայսերյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային քաղաքական հանրությունը չի կարող նույն զգուշությամբ խոսել ճանաչված պետության՝ Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին այնպես, ինչպես, երբեմն, զգուշություն է ցուցաբերում չճանաչված Արցախի մասին խոսելիս: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորմանը:

«Փաստ է, որ այս պատերազմի, այդ հարձակումների նպատակն է Հայոց ցեղասպանության շարունակականությունը: Նեոօսմանյան բռնատերերը պատրաստ են բնաջնջել հայության գոյությունը: Եվ իրենց անցումը (խմբ.-ագրեսիայի) ՝ Արցախից դեպի Հայաստան, աշխարհին պետք է փաստ լինի, որ թուրք-ադրբեջանական զորքերի նպատակն է իշխել Հայաստանի Հանրապետության վրա»,-ասաց Կայսերյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկա թիրախավորելով՝ Թուրքիան և Ադրբեջանը ցույց են տալիս իրենց իրական՝ ցեղասպանական նպատակը: Կայսերյանը վստահեցրեց, որ այդ մեսիջները միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ սփյուռքի կառույցները աշխատանքներ են կատարում: Ավստրալիայում վերջին 2 շաբաթում բավականին մեծ քայլեր են եղել՝ հավասարակշռելու Ադրբեջանի պրոպագանդան, ցույց տալու իրականությունը: Ավստրալիայում շատ քաղաքական դեմքեր, կուսակցություններ, կազմակերպություններ արդեն աջակցել են այն իրականությունը, որ այս ամենը Թուրքիայի, Ադրբեջանի նախապատրաստած ծրագիրն է և վտանգավոր է՝ մանավանդ նկատի ունենալով նախկինում գործած Հայոց ցեղասպանությունը: Կայսերյանը նշեց, որ հակառակորդի կողմից ՀՀ տարածքում օբյեկտ թիրախավորելուց հետո սփյուռքում գործող կառույցներն իրենց ջանքերը պետք է կրկնապատկեն:

« Հայաստանի Հանրապետությունը ճանաչված է բոլոր երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, ուստի եթե քաղաքական հանրությունը, երբեմն, զգուշորեն է մոտենում, երբ խոսում է Արցախի մասին, քանի որ այժմ չճանաչված պետություն չէ, ապա չի կարող այդ նույն զգուշությամբ մոտենալ ՀՀ-ի հարցում»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է ամեն ինչ անել՝ ձախողելու համար Ադրբեջանի և Թուրքիայի տարած աշխատանքը:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում