Ադրբեջանն իր գործողությունների հետևանքները գիտակցելով է գնացել բանակցությունների. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հայկական բանակը, նաև դիվանագիտությունը ստիպել են Ադրբեջանին գիտակցել իր սանձազերծած գործողությունների հետևանքները և ի վերջո գնալ բանակցությունների:

«Ադրբեջանը փաստացի ասում էր, որ չի գնա հրադադարի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն եկել Արցախից, բայց փաստացի համաձայնել է հրադադարի: Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանի քայլերը սկզբնական խոսքերի հետ ոչ մի աղերս չունեն: Վստահ եմ, որ ի սկզբանե մեր բանակը, մեր զինվորը, և դրանից հետո էլ դիվանագիտությունը, կարողացել են այնպիսի իրավիճակներ ձևավորել Ադրբեջանի համար, որ նրանք լավ գիտակցելով հետևանքները՝ գնացել են բանակցությունների»,- այս մասին Պողոսյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նա նաև հավելեց, որ չնայած կրակի դադարեցման մասին համաձայնությանը, միևնույնն է պետք է չկորցնել զգոնությունը:

Քաղաքագետի խոսքով՝ հակառակորդը նույնիսկ հումանիտար նպատակով հրադադարի ընթացքում կփորձի վերադասավորել իր ուժերը, գուցե նոր սպառազինություն ձեռք բերել: «Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանը կրկին փորձելու է գնալ սրացումների: Մենք պետք է այս ժամանակը ճիշտ օգտագործենք, ուժերը հավաքենք, վերադասավորենք, համապատասխան բացերն էլ կարողանանք լրացնել»,- նշեց Պողոսյանը:

Ըստ պայմանավորվածության հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ է մտել Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այն ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ: Հայտնի է, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում