Հասարակական

Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողները Մոսկվայում են

1 րոպեի ընթերցում

Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողները Մոսկվայում են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա» հատուկ նշանակության ինքնաթիռը Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողների հետ վայրէջք է կատարել Մոսկվայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Թռիչքի ժամանակ լրագրողները քնել են: Կառավարական պատվիրակության անդամները, որոնք ժամանել էին Երևան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, վիրավոր լրագրողներին են զիջել իրենց տեղերն առաջին սրահում՝ տեղափոխվելով այլ սրահ:

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ կրակ էր բացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողների Յուրի Կոտենկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում