Կաթնառատում հիվանդացության պատճառ դարձած ջրատարի ավազանի մաքրումն ու ախտահանումն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ուսումնասիրվել է Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հղած հանձնարարագրի համաձայն Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։

ԱԱՏՄ աշխատակիցները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների ընթացքին, որի շրջանակում արդեն ավարտին են հասցվել նշված բնակավայրին խմելու ջուր մատակարարող Կաթնաղբյուրի ջրատարի օրվա կարգավորիչ ավազանի մաքրման եւ ախտահանման աշխատանքները։

«Ներկա պահին խմելու ջրի մատարարումը դադարեցված է գյուղում։ Այն կվերականգնվի ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալուց հետո միայն, երբ վերջնականապես կբացառվեն ջրի որակի շեղումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ ղեկավարի կարգադրագիրը ստանալուց հետո Տաշիր համայնքի ղեկավարությունն անհապաղ քայլեր է ձեռնարկել։

Ձեռնարկված քայլերի եւ ընթացիկ միջոցառումների մասին գրությամբ տեղեկացվել է նաեւ Լոռու մարզպետը։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի ժամը 11-ի դրությամբ, հայտնաբերվել է աղիքային հիվանդության ևս 28 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր