Հասարակական

Շուշիի հրթիռակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Շուշիի հրթիռակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի ՍուրբՂազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնալու նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանած լրագրողները։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցու հրթիռակոծությունից վիրավորված երեք ռուս լրագրողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն հայտարարել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախում լրագրողների թիրախավորումը միտված է Ադրբեջանի բանակի ռազմական հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում