Հասարակական

Վարչապետը զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր և զրուցում զինծառայողների հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր և զրուցում զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր և զրուցում հրամանատարների ու զինվորների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, հրապարակելով այդ զրույցներից մեկի տեսանյութը։

«Զանգել եմ` ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր ու ձեր կատարած ծառայության առաջ։ Գիտեմ` ինչքան դժվար է։ Գիտեմ, որ շատ, բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների առաջ եք կանգնած, բայց ուզում եմ ասել, որ այն ծառայությունը, որ հիմա դուք ձեր հայրենիքին մատուցում եք, պատմական ծառայություն է, և հայրենիքը ձեր առաջ մշտապես պարտքի տակ է լինելու, որովհետև, ինչքան էլ շատ բան արվի ձեզ համար, ձեր ծառայության գինն այնքան բարձր է, որ այդ պարտքի տակից շատ դժվար է լինելու դուրս գալը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը զինծառայողի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքն ու կառավարությունն անում են ամեն ինչ, որպեսզի զինվորների այդ չարչարանքն ապարդյուն չանցնի։

«Մենք պետք է կանգնենք ամուր, մինչև վերջ, մեր հայրենիքի իրավունքը, մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանենք»,- նշեց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում