Քաղաքականություն

Ուրուգվայի Սենատը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Սենատը միաձայն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը:

«Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությանը դատապարտող հայտարարությանը»,- գրել է Մկրտումյանը:

Ընդունված հայտարարությամբ Ուրուգվայի Սենատի անդամները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության մեջնշվում է, որ ԼՂ հակամարտության սրումը սպառնալիքի տակ է դնում այդ տարածաշրջանի կայունությունը: Սենատորները դատապատրում են մարդասիրական իրավունքի խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը:

Սենատորների պալատն անընդունելի է համարում ուժի կիրառումը որպես վեճերի լուծման միջոց: Սենատն իր մտահոգությունն է հայտնում երրորդ երկրների սադրիչ հայտարարությունների կապակցությամբ, որոնք չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:

Սենատորները կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը, վերականգնել երկխոսությունը, բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Հայերեն

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Սպասվում է, որ Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի ավելի քան 200 հազար մարդ

Առանց պատմական հիշողության անցյալը շատ հեշտ է կրկնել. Եվրախորհրդարանի պատգամավոր Մանիատիսը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի երկու կուսակցությունների նախագահներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի