Բանկերը հնարավորություն ստացան ներել անհուսալի վարկերի գծով տույժերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելու ընթացքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթացքում կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:

Նախագծի ընդունմամբ` պետությունն, ըստ էության, իր վրա է վերցնում բեռի մի մասը՝ ուղիղ խրախուսելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին, ներեն տույժերն ու տուգանքները: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը որոշել է նման նախաձեռնություն անել՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում:

Օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն 88 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Բիշքեկում մեկնարկել է Քոչվորների համաշխարհային 6-րդ խաղերի բացման արարողությունը. մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Սեպտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը