Արցախի նախագահի մամուլի խոսնակն Ադրբեջանին կոչ է անում ուշքի գալ, քանի դեռ ուշ չէ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն Ադրբեջանին կոչ է անում ուշքի գալ, քանի դեռ ուշ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Պողոսյանը:

Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ հօդս ցնդել Գյանջայի ադրբեջանական ռազմականավիաբազան: Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:Հարությունյանըհավելել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դառնում են Պաշտպանության բանակի թիրախները: Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ էր արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաք, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը