ՊԲ-ն մարտավարական հնարքի միջոցով ծուղակն է գցել հակառակորդին ու ոչնչացրել ստորաբաժանման մեծ մասը
1 րոպեի ընթերցում
![ՊԲ-ն մարտավարական հնարքի միջոցով ծուղակն է գցել հակառակորդին ու ոչնչացրել ստորաբաժանման մեծ մասը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030465.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում հոկտեմբերի 5-ին կիրառել է մարտավարական հնարքներ՝ ծուղակը գցելով հակառակորդին ու ոչնչացնելով նրա ստորաբաժանման մեծ մասը:
Մասնավորապես՝ հայկական կողմն ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն, ինչից հետո հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: