Հասարակական

Փախուստ Մատաղիսից. ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի զորքի փախուստի տեսանյութը

1 րոպեի ընթերցում

Փախուստ Մատաղիսից. ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի զորքի փախուստի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված են հակառակորդի զորքի փախուստի կադրերը՝ վերնագրելով այն«Փախուստ Մատաղիսից».

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը տարածել է տեսանյութ, որում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»,-նշում են ՊԲ-ում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում