Քաղաքականություն

Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորմամբ, այս մասին ասված է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

«Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին: Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»,-ասված է հայտարարությունում:

Ստեփանակերտն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից թիրախի տակ է, սակայն արդեն երրորդ օրն է այն ակտիվ հրթիռակոծվում և հրետակոծվում է: Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել, վնասվել էին անգամ փրկարար ծառայության շենքը, մեքենաները: Հոկտեմբերի 3-ին բռնկվել էր հրդեհ: Վնասված են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում