Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունը.

«Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների։

Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»։

Հայերեն العربية English Français Русский

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

«Սիրիական ավիաուղիներ»-ի առաջին ինքնաթիռը 12 տարվա ընդմիջումից հետո վայրէջք է կատարել Ստամբուլում

Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակը պայմանավորված է ընդհանուր շահերի առկայությամբ․ Սեյեդ Քազեմ Սաջադպուր

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնության հասնելու մասին

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը 5-րդ անգամ հանդես է գալիս հագեցած ծրագրով

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում. քննարկում ԱԺ-ում

Ռուս փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր քաղաքականության մեջ որոշ սխալներ է թույլ տվել

Նախարար Խուդաթյանը Ճամբարակում է․ մանրամասներ է հայտնում պայթյունից

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/06/25