Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն. պետնախարար
1 րոպեի ընթերցում
![Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն. պետնախարար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030064.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:
«Այդ գործընթացը, օրինակ Ստեփանակերտում, համակարգվում է քաղաքապետարանի կողմից արագ արձագանքման օպերատիվ շտաբի շրջանակներում, նաև թաքստոցներին մնացող բնակիչներին տարբեր խնդիրների առաջացման դեպքում ցուցաբերվում է համապատասխան աջակցություն»,- ասաց Գրիգորյանը: