Մաքքարթնին շնորհակալ Է ճակատագրից, որ կարողացել Է վերամիանալ Ջոն Լենոնի հետ նրա մահից առաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Պոլ Մաքքարթնին խոստովանել Է, որ շնորհակալ Է ճակատագրից այն բանի համար, որ կարողացել Է Ջոն Լենոնի հետ նրա մահից առաջ վերամիանալ, որի հետ The Beatles խմբում նվագել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է Radio 2-ով, հանդես գալով Շոնի հետ միասին, որը 1980 թվականին սպանված երգչի եւ բանաստեղծի որդին Է, հաղորդել Է Daily Mail-ը: «Ես միշտ ասում եմ, որ իմ կյանքի ամենահիանալի պահերից մեկը եղել Է այն, որ The Beatles-ի հետ այդ բոլոր անհեթեթություններից, բիզնեսի առումով բոլոր վեճերից ու տարաձայնություններից հետո ես քո հոր հետ հաշտվել եմ: Ես այնքան երջանիկ եմ»,-մեկնաբանել Է Մաքքարթնին: Նա հավելել Է, որ եթե իրենք չվերամիանային, ինքը չԷր կարող հանգիստ ապրել, ինչպես հիմա:

«Ուստի դա հիանալի Է, որ մենք այն ժամանակ դա արեցինք»: Քննարկելով համատեղ աշխատանքը Լենոնի հետ՝ Մաքքարթնին հավելել Է. «Մենք լրացրել ենք միմյանց: Ես կարծում եմ, որ մենք այնքան Էլ տարբեր չենք եղել, բայց ես ունեցել եմ մի բան, որը նա չի ունեցել, իսկ նա ունեցել Է այն, ինչը ես չեմ ունեցել»: 1969 թվականին Ջոն Լենոնը The Beatles-ի իր ընկերներին հայտարարեց, որ հեռանում Է խմբից: 1970 թվականին հրապարակորեն նման հայտարարություն Է արել նաեւ Պոլ Մաքքարթնին: Այն ժամանակ մամուլն ակտիվորեն լուսաբանում Էր թշնամանքը երաժիշտների միջեւ: Այսպես, 1971 թվականին տված հարցազրույցում Լենոնը պատմել Է, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես Է կրկին աշխատելու Մաքքարթնիի հետ»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել