Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.Թուրքիայի նկատմամբ ռուսական մոտեցումը կարող է ավարտվել Արցախում

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.Թուրքիայի նկատմամբ ռուսական մոտեցումը կարող է ավարտվել Արցախում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ռուսաստանն արդեն մի քանի տարի հետապնդում է Թուրքիային հանդարտեցնելու ռազմավարություն, եւ շատերն ասում են, որ դա կարող է հանգեցնել թուրքական հեգեմոնիայի ու նրա ախորժակների մեծացման: Եթե Սիրիայում հակամարտությունը ժամանակին ավարտված լիներ, եթե Թուրքիային չթույլատրեին հաստատվել սիրիական Իդլիբում, ապա Անկարան չէր կարող հույսեր կապել տեղի զինյալների հետ, որոնց, ի դեպ, արդեն օգտագործում է Լիբիայի ճակատում: Թուրքիայի նկատմամբ ռուսական մոտեցումը կարող է ավարտվել հենց Արցախում, ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը կցանկանար դա, այլ որ պարզապես նրան ուրիշ ընտրություն չի մնում: Եթե Թուրքիան մտնի պատերազմի մեջ, ռուսական հանդարտեցման տարիների վերջը կգա, եւ ի հայտ կգա նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում