Հասարակական

Ադրբեջանի ԱԳՆ-ի լրագրողների վերաբերյալ հայտարարությունը բացարձակ անընդունելի է. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

 Ադրբեջանի ԱԳՆ-ի լրագրողների վերաբերյալ հայտարարությունը բացարձակ անընդունելի է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային պահանջների տեսանկյունից բացարձակ անընդունելի է համարում Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը` Արցախում լրագրողների աշխատանքի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Թաթոյանը ասաց, որ կոնֆիկլտային վայրերում, որտեղ տեղի են ունենում պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է և հատկապես կարևոր է արտասահմանյան լրագրողների անաչառ աշխատանքը:

«Ավելին, լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային պայմաններում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրադրությունը, որովհետև լրագրողի աշխատանքի նպատակն է համարվում միջազգայնորեն ի ցույց դնել իրավիճակը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրա վրա:

Լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի ոչ թե այն կոչով, որ լրագրողներին չթողնել այդ վայր, այլ հակառակը լրագրողների անվտանգությունը միջազգային մարդասիրական նորմերով արդեն իսկ ապահովված է և հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակին, հետևաբար լրագրողի մուտքը կոնկրետ վայր կոնֆլիկտային գոտում արդեն ինքն իրենով հիմք է, որպեսզի ապահովվի լրագրողի անվտանգ աշխատանքը»,- ընդգծեց Թաթոյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ արտասահմանցի լրագրողներին նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածք տեղափոխումը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը անտեսում է լրագրողների անվտանգության հետ կապված պատրավորությունները և արտասահմանցի լրագրողներըին օգտագործում են ապօրինի քարոզչական նպատակների համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել արտասահմանցի լրագրողներին Ադրբեջանի և ԼՂՀ այցի վերաբերյալ առաջին հերթին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը :

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում