Հասարակական

ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

1 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դրանք վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով փոխանցվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, քանի որ ԱԻՆ-ը հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին է:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Ստացված օգնությունը տեսակավորվում և խմբավորվում է, որից հետո համապատասխան ստորաբաժանումները պատրաստվում են բեռը հանձնել Արցախի մեր հայրենակիցներին։ ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը հավաքված բեռն անձամբ է տեղ հասցնելու:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է խնդրել և հորդորել, որ Արցախի Հանրապետության ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերել ցանկացողները համակարգված գործեն՝ կապ հաստատելով ՏԻՄ-երի, վերջիններս էլ՝ ԱԻՆ-ի հետ, որպեսզի գործընթացը լինի նպատակային և հասցեական»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում