ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա չեզոք երկրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Հաշվի առնելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել են ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերը, հանդիպման անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ անվտանգության տեսանկյունից: