Սպորտ

Հարոյանը կարիերան չի շարունակի հունական ԱԵԼ ակումբում

1 րոպեի ընթերցում

Հարոյանը կարիերան չի շարունակի հունական ԱԵԼ ակումբում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան չի շարունակի հունական ԱԵԼ ակումբում:

«Արմենպրես»-ի այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հարոյանի տեղափոխություն չի կայացել, քանի որ նա չի կարող մեկնել Եվրոպա՝ Արցախում տիրող իրավիճակի պատճառով:

ԱԵԼ-ը հիմնադրվել է 1964 թվականին: Հանդես է գալիս Հունաստանի բարձրագույն խմբում և ընդամենը մեկ անգամ է դարձել երկրների չեմպիոն` հեռավոր 1987/88 մրցաշրջանում: Ավելի վաղ հայտնի դարձավ` Վարազդատ Հարոյանը ու Եկատերինբուրգի «Ուրալը» երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են ռուսականև լեհական մի քանի ակումբներ: Հարոյանը Եկատերինբուրգի «Ուրալ» տեղափոխվեց 2017 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում