Տեղի ունեցողը հանցագործություն է. «Լազարյան ակումբը» դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված պատերազմական գործողությունների առնչությամբ՝ «Տեղի ունեցածը հանցագործություն է» խորագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակումբը դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:

«Եվ այսպես, Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Երկիրը՝ հայտնի ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում է և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանն իր մղումներում՝«թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը», «մաքրել օկուպացված հողերը»։ Հողերը: Նրանց պետք են միայն հողերը։ Ինչպես և 20-րդ դարում, այժմ էլ մարդիկ նրանց պետք չեն։ Հենց այդ պատճառով էլ ակտիվ մարտական գործողությունների առաջին իսկ օրը ռմբակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին, որտեղ ռազմաճակատի ոչ մի գիծ չկա»,- ասված է հայտարարությունում:

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» տեղի ունեցածը համարում է հանցագործություն։

«Ինչպես և շատերը մենք հուլիսին մեր՝ «Թույլ չտալ պատերազմ» հայտարարության մեջ զգուշացրել էինք լարվածության աճի մասին, որն ամբողջ տարածաշրջանը կարող է հանգեցնել ապոկալիպսիսի։ Մենք հիշում ենք նման փորձ 2016թ. ապրիլին։ Այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ է և լայնածավալ։ Գուցե նաև այն պատճառով, որ հրադադարի բազմամյա ռեժիմի խախտմամբ՝ 2016 թվականի նախաձեռնությունը Ադրբեջանի ղեկավարությունը մարսեց։ Որպես պատասխանատու մարդիկ ՝ մենք հեռու ենք հակամարտող կողմերի վարքագիծը իդեալականացնելու ցանկությունից, բայց ադրբեջանա-թուրքական քարոզչության ֆեյքերը, Ադրբեջանի զինված ուժերի «հակահարձակման» մասին՝ ի պատասխան Հայաստանի և Արցախի կողմից առասպելական «հարձակման», վիրավորում են գիտակցությունը»,- նշում են ակումբի անդամները:

«Լազարյան ակումբը» ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ջանքերը, որոնք ձեռնարկվում են անհապաղ հրադադարի համար։

«Ռուս և հայ ժողովուրդների քրիստոնեական արժեքները թույլ չեն տալիս ուրախանալ օտարի մահով,քանի որ «զանգը միշտ քո՛ մահն է գուժում»։ Հավատում ենք Կովկասում խաղաղ ապրելու հնարավորությանը, անգամ բազմամյա փակուղուց ելք գտնելու կարողությանը։ Կամքի և ցանկության դեպքում: Որպեսզի այդպես լինի, իրավախախտը չպետք է իր վարքագծի հետևանքով շահառու դառնա»,- ասված է հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» հիմնադրվել է 2018թ-ին՝ ՌԴ Պետ Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ և մի շարք հայտնի քաղաքական–հասարակական գործիչների մասնակցությամբ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը