Սպորտ

Հայտնի է «Արարատ» - «Ուրարտու» հանդիպման վայրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է «Արարատ» - «Ուրարտու» հանդիպման վայրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստը, որի ժամանակ որոշում կայացվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջնության հանդիպումների կայացման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` VBET Հայաստանի Պրեմիեր լիգան չի դադարեցվելու։ Այսպիսով, 6-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» խաղը կայանալու է սեպտեմբերի 30-ին Ձորաղբյուրի մարզադաշտում և մեկնարկելու է 16։15-ին:

Հավելենք, որ 6-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի պատիվ սահմանին ընկած մեր զինվորների, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սև ժապավեններ։

Նշենք նաև, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում