Սպորտ

Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովըհաջող է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի մեկնարկում Խաչանովն ուժերը չափեց Լեհաստանից Կամիլ Մայխշակի հետ: 1 ժամ 59 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 7:6 (3։7), 6:3, 6:3 հաշվով: Մրցաշարի երկրորդ փուլում նա կմրցի չեխ Իրժի Վեսելինի հետ:

Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականից: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամանցկացվողմրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառովմրցաշարիններկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում