Արցախ

Արցախի ԱԳ նախարարը կարևորում է ռազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշումը

3 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարը կարևորում է ռազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կարևորում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին հաջորդած ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մայիլյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը ոչ միայն նշեց, որ պետք է բացառել ուժի կիրառումը, այլև նշեց, որ չպետք է ռազմական գործողություններին ներգրավվեն երրորդ երկրները: ԱՄՆ Պետդեպն այս հայտարարությամբ նկատի է ունեցել Թուրքիային»,- ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ իրենց մշտական ներկայացուցչություններն արտերկրում այժմ աշխատում են արտակարգ ռեժիմով:

«Տարբեր կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հետ աշխատանք է տարվում: Հայտարարություններ են արվում ի պաշտպանություն Արցախի ու դատապարտվում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Կան հայտարարություններ բոլոր մայրցամաքներից: Սպասվում է նաև, որ Նիդերլանդների խորհրդարանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր կընդունի առաջիկայում»,- նշեց նախարարը:

Սեպտեմբերի 27-ին Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:

Նորայր Շողիկյան

Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Եվրոպա

Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ռազմական

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները

Ռազմական

Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները

Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու

Միացյալ Նահանգներ

Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու

ՀՀ ՊՆ-ն սուտ է որակում Ադրբեջանի հայտարարությունը հայկական կողմից  hրադադարի խախտման վերաբերյալ

Ադրբեջան

ՀՀ ՊՆ-ն սուտ է որակում Ադրբեջանի հայտարարությունը հայկական կողմից hրադադարի խախտման վերաբերյալ

Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցությանը. դեսպան Մկրտչյան

Եվրոպա

Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցությանը. դեսպան Մկրտչյան

Ֆրանսիական CAESAR հրետանային համակարգն ու դրա ռազմամթերքն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի․ ռազմական փորձագետ

Ռազմական

Ֆրանսիական CAESAR հրետանային համակարգն ու դրա ռազմամթերքն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի․ ռազմական փորձագետ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ

Ռազմական

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում