Ռազմական

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում հունիսի 24-ին զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո վերջինս մահացել է: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 2024թ. հունիսի 24-ին հաղորդում է ստացվել նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:

Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դավիթ Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հարցաքննվել են մի խումբ անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը։ 

Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում