Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանին
1 րոպեի ընթերցում
![Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1029310.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն աջակցություն է հայտնել Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մուշիկիվաբոն գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Ես լիակատար աջակցություն եմ հայտնում Հայաստանին ՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրին, և խորը մտահոգություն եմ հայտնում Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ խաղաղ բնակիչների և զինվորների զոհերի:
Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը ՝ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու համար»,- գրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը: