Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կդառնան Netflix-ի ռեալիթի-շոուի հերոսներ. The Sun

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, կդառնան ռեալիթի-շոուի հերոսներ, որի վրա աշխատում Է Netflix հոսքային հեռարձակման ծառայությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է The Sun թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ամսվա սկզբին հայտնի Է դարձել, որ Netflix-ը զույգի հետ կնքել Է վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի, ինչպես նաեւ մանկական ծրագրերի արատադրության համաձայնագիր, որի գումարը գնահատվում Է 150 միլիոն դոլար: Ինչպես հայտնում Է հրատարակությունը, վավերագրական ֆիլմերից մեկը, որը պատմում Է Սասեքսի դուքսի եւ դքսուուհու բնապահպանական եւ բարեգործական ծրագրերի մասին, կնկարահանվի ռեալիթի-շոուի ձեւաչափով: Սակայն առայժմ հայտնի չԷ, թե ամուսինները նկարահանող խմբին թույլ կտան արդյոք աշխատել Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ) իրենց տան տարածքում:

«Ամեն ինչ կարվի ճաշակով: Նրանք ցանկանում են, որ մարդիկ տեսնեն նրանց կյանքը,- հայտարարել Է The Sun-ի աղբյուրը:- Վավերագրական սերիալը մեծավ մասամբ նվիրված կլինի նրանց բարեգործությամբ զբաղմունքին, այլ ոչ թե այն բանին, թե ինչ Է տեղի ունենում նրանց տանը փակ դռների հետեւում: Սակայն դա միեւնույն Է ցնցող հնարավորություն կլինի ավելի լավ հասկանալու զույգին, իսկ Մեգանը հուսով Է, որ հանդիսականները կիմանան, ինչպիսին Է ինքին իրականում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը