ՀԲԸՄ-ՀԵԸ-ի ընտանիքը կը դատապարտէ ազերիական յարձակումը զորակցելով Արցախի ժողովդուրդին եւ բանակին

1 րոպեի ընթերցում

21:18, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ (ԲԵՅՐՈՒԹ) 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն հայութիւնը տագնապալից պահեր կ՝ապրի այս ժամերուն, հայկական դիրքերու վրայ ազերիական

անակնկալ յարձակումին պատճառով: Վստահ ենք, որ մեր քաջարի բանակը պիտի յաջողի ետ շպրտել

թշնամին եւ լիարժէք պատասխան տալ անոր ծաւալապաշտական արկածախնդրութիւններուն:

Այս առիթով ՀԲԸՄ-ՀԵԸ-ի ընտանիքը անգամ մը եւս կը վերահաստատէ Արցախի ժողովուրդին

ինքնորոշման իրաւունքին, հայրենիքի վերելքին եւ բարգաւաճումին աւանդական իր զօրակցութիւնը:

Մեր խորազգած ցաւակցութիւնը հայրենիքի հողին պաշտպանութեան ի խնդիր ինկած քաջարի

նահատակներուն եւ խաղաղ բնակիչներուն: Ոչ ոք կրնայ մոռնալ հայրենիքի համար իրենց գերագոյնը

զոհելու անոնց անսակարկ նուիրումն ու խիզախութիւնը:

Արցախը կը պատկանի հայ ժողովուրդին եւ պիտի մնայ հայ ժողովուրդին, Թուրք-ազերիական բոլոր

սադրանքները դատապարտուած են ձախողութեան:

Բիւր յարգանք հայրենիքի բոլոր նահատակներուն եւ անոր սահմաններուն անվտանգութիւնը երաշխաւորող

մեր քաջարի բանակին:

ՀԵԸ-ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին