Քաղաքականություն

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում