Հասարակական

Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ իր բնակիչներին արգելում է օգտվել սոցիալական ցանցերից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը արգելում է իր բնակիչներին օգտվել գրեթե բոլոր սոցիալական ցանցերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ արգելափակումների մասին Ադրբեջանում սկսել են խոսել ռազմական գործողությունների մեկնարկից րոպեներ անց, իսկ երկրի համապատասխան գերատեսչությունն արդեն պաշտոնապես հայտարարել է սահմանափակումների մասին տեղեկությունը:

«Երբ հարձակումը սկսվեց, մոտ կես ժամ դրանից հետո սկսեցին գրել ադրբեջանցիները Թվիթերում, որ սահմանափակումներ են նկատում, չեն կարողանում մուտք գործել այլ ինտերնետ հարթակներ: Մի քանի րոպե առաջ արդեն Ադրբեջանի Տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնապես է հայտարարել, որ կապը սահամանփակում են Ադրբեջանում: Երևի տեսան, որ մեծ աղմուկ կարող է բարձրանալ և արդեն պաշտոնապես են հայտարարեցին»,- ասաց Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այժմ Ադրբեջանում գործում է միայն Թվիթերը, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։

«Այստեղ երկու վարկած կա` հնարավոր է, որ միանգամից արգելափակումներ մտցնելը նախօրոք պլանավորված է եղել, սակայն ուշագրավ է, որ նախկինում նման նախադեպ չի եղել, որովհետև միշտ կարողացել են մամուլն ու սոցիալական ցանցերը վերահսկել: Երկրորդ վարկածն այն է, որ տեսել են, որ կորուստները շատ են և փորձել են կասեցնել դրանց մասին տեղեկատվության տարածումը»,- նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ հայկական կայքերի վրա ադրբեջանական հարձակումներ չեն նկատվում:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ