Կոմիտասը մեր հոգևոր էությունն է. Մեկնարկում են Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկելու են «Կոմիտաս» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

«Կոմիտասի 151-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվելու հեռուստատեսային ձևաչափով: Նախատեսված է 4 համերգ և լինելու է գիտական աշխատաժողով: Բացման համերգը հնարավոր կլինի դիտել այսօր երեկոյան ժամը 22:30-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու բոլոր պետական երգչախմբերը և մեկ մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև դաշնակահար Հայկ Մելիքյանը»,- նշեց Կոստանդյանը:

Հաջորդիվ լինելու է 2 դաշնամուրային համերգ՝ պրոֆեսորներ Արմեն Բաբախանյանի և Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ:

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն անց է կացվելու Հառիճավանքում, որտեղ կհնչի Կոմիտաս պատարագը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որը ղեկավարելու է Ռոբերտ Մլքեյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան նշեց, որ Կոմիտասը հոգևոր կենսագրության այն դեմքն է, ում գործունեությունն ու ժառանգությունը պետական քաղաքականության մեջ չի կարող պայմանավորված լինել զուտ հոբելյանական իրադարձություններով:

«Կոմիտասը մեր հոգևոր կեցությունն ու էությունն է, մեր երաժշտական աղոթքն է: Մենք մշտապես պետք է աշխատենք Վարդապետի ժառանգության հանրայնացման և միջազգայնացման ուղղությամբ»,- ասաց Խզմալյանը:

Վարդապետի ծննդյան 151-ամյակին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Արա Խզմալյանը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի շիրմին, մատուցվեց հոգեհանգստի կարգ։

Թանգարանում հնչեց նաև ավանդական զանգը՝ ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն العربية English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները