Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 374 նոր դեպք, առողջացել է 240 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3913 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 272235 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 240 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 945 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61, 70, 85 տարեկան կանայք: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 292 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ. Եղիշե Մելիքյանը` Ազգերի լիգայի նոր փուլի մասին

Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում

Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին

ՔՊ խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Արհեստական ​​բանականությունը կլինի Սի Ծինփինի հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկը. Թրամփ

ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին