Կադաստրի կոմիտեն քաղաքացիների համար հեշտացնում է հասցեների տրամադրման կարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կադաստրային քարտեզը կվարվի առցանց, քաղաքացիների համար հասցեների տրամադրման կարգը կհեշտացվի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ կոմիտեում իրականացվում են բարեփոխումներ: Կոմիտեի կազմում գործում էր «Գեոդեզիայի և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որը լուծարվեց: Դրա փոխարեն ստեղծվեց Գեոմատիկայի կենտրոն: Այն մասնագիտացված ստորաբաժանում է, որը պատասխանատու է լինելու ինտեգրված կադաստրի ներդրման, համապատասխան քարտեզագրական նյութերի տվյալների բազայի ստեղծման համար: Ներկայում տվյալ կենտրոնում լայն աշխատանքներ են տարվում Հայաստանի հասցեները միատար դարձնելու ուղղությամբ:

«Հասցեների հետ կապված հետևյալ խնդիրն ունենք: Օրինակ Խաչատուր Աբովյանի փողոցը, մի դեպքում հենց այդպես կարող է նշված լինի, մյուս դեպքում՝ Խ. Աբովյանի փողոց: Սա նշանակում է, որ հասցեների բազան միատարր չէ: Ներկա դրությամբ մենք այդ ֆիլտրացման աշխատանքներն ենք կատարում և բազան դարձնում միատարր: Մյուս կողմից հասցեները կապակցում ենք քարտեզների հետ»,-ասաց Սուրեն Թովմասյանը:

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ կար մշակված քարտեզագրման հարթակ, որի զարգացման ուղղությամբ ակտիվ փոփոխություններ են իրականացվել: Արդյունքում՝ ներկա պահին մոտ 100 համայնքի կադաստրային քարտեզ արդեն վարվում է առցանց:

«Սա ևս շատ կարևոր փոփոխություն է: Մինչ այդ, թարմացումները տեսնելու համար անընդհատ ստիպված էինք լինում համապատասխան աշխատակցից ուզել նոր քարտեզ: Հիմա 100 համայնքի տվյալները վերջին 4 ամիսների ընթացքում ներբեռնվել են առցանց վարվող հարթակ: Երբ գեոպորտալը ամբողջական հասանելի կլինի, արդեն հնարավոր կդառնա տեսնել այդ պահին կադաստրային քարտեզում գործող իրավիճակը: Այսինք, երբ նոր հող կիսվի և նոր իրավունք գրանցվի, ապա դա անմիջապես կարտացոլվի կադաստրային քարտեզում»,-ասաց Սուրեն Թովմասյանը,՝ ավելացնելով, որ գեոպորտալը և տարածական տվյալների ենթակառուցվածքն իրենց թիրախային ռազմավարական ուղղություններից են, որոնք պետք է զարգացնել:

Դրանից բացի, կոմիտեն քաղաքացիների համար հեշտացնում է հասցեների տրամադրման կարգը: Ներկայում, երբ ցանկանում նոր հասցե է ցանկանում ձեռք բերել, դիմում է համայնք, որը տալիս է հասցեի որոշում և տվյալ քաղաքացին այդ որոշումը բերում ներկայացնում է կադաստրի կոմիտե: Հիմա ներդրվում է էլեկտրոնային հարթակ: Արդյունքում՝ քաղաքացին հասցե ստանալու համար դիմում կգրի համայնքին, իսկ համայնքի ղեկավարը, օգտվելով հարթակի հնարավորություններից, որոշումը կադաստր կուղարկի առցանց՝ առանց սեփականատիրոջ դիմումի: Կոմիտեի ղեկավարը հույս հայտնեց, որ եկող տարվա մինչև էլեկտրոնային հարթակը ներդրված կլինի:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres