Սպորտ

Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանը խաղացել է 4 պարտիա և բոլորում գրանցել ոչ-ոքիներ:

Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից: Արոնյանի «Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և սա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում:

Բունդեսլիգայի հետ միաժամանակ Արոնյանը մասնակցում էր նաև Saint Louis Rapid & Blitz մրցաշարին, որտեղ 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում