Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 121 նոր դեպք, 29 պացիենտ առողջացել է, 6-ը՝ մահացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47 552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով (ավելացել է ևս 6-ով): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265 241 թեստավորում:
Սեպտեմբերի 20 -ին կատարվել է 1633 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, առողջացել է 29 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 65, 81, 60 և 84 տարեկան կանայք և 82, 61 տարեկան տղամարդիկ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Աննա Գրիգորյան