ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Իվետա Մուկուչյանը հրապարակել է «1%սեր» երգը, որն արդեն հասանելի է YouTube-ում երգչուհու պաշտոնական էջում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակն Իվետա Մուկուչյանն է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Լազարոն:
Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել է 7-րդ տեղը: