ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝2020թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 111 կողմ ձայն:

Այն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշել էր, որ շրջանակային համաձայնագիր է: Սա այն իրավական հենքն է, որ թույլ է տալիս ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ համագործակցությունն ապահովելու համար: Այս համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ն հնարավորություն կունենա ստանա Գերմանիայից վարկային և դրամաշնորհային միջոցներ: Համաձայն համաձայնագրի՝ այդ միջոցներն ուղղվելու են 4 հիմնական ուղղությամբ՝ Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում ծրագրի շրջանակում, վերականգնվող էներգիայի զարգացում, բնակարանային տարածքների ֆինանսավորում և առևտրի խթանում գերմանահայկական հիմնադրամի միջոցով: Նշված 4 ուղղություններից 3-ի հետ կապված արդեն ստորագրվել են համաձայնագրերը:

Առաջինի հետ կապված համաձայնագիրը ստորագրվել է 2018-ին՝ «Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագիր՝ 8 տարի ժամկետով, ծրագրի արժեքն է 23 մլն 208 հազար 483 եվրո, 13 ցենտ: Ամբողջ ծրագրի արժեքը դրամաշնորհ է ՀՀ-ին: Երկրորդը՝ «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագիրը 18 տարի տևողությամբ վարկային ծրագիր է, վարկի գումար 20 մլն եվրո է, դրամաշնորհը, բացի վարկից, կազմում է 2 մլն 146 հազար 727 եվրո 25 ցենտ: Երրորդը ծրագիրը «Բնակարանային տարածքների ֆինանսավորում» վարկային ծրագիր 5-րդ փուլն է: Վարկային համաձայնգիրը ստորագրվել է 2019-ի դեկտեմբերի 6-ին՝ ԿԲ-ի և KFW բանկի միջև: Վարկի տևողությունը 15.5 տարի է, վարկի ամբողջ գումարը կազմում է 20 մլն եվրո է: Դրամաշնորհը կազմում է 375 հազար եվրո:

Չորրորդ ծրագիրը, որը գտնվում է բանակցությունների փուլում, «Առեւտրի խթանում Գերմանահայկական ֆոնդի միջոցով» ծրագիրն է: Վարկի գումարը 25 մլն եվրո է, դրամաշնորհը՝ 400 հազար եվրո: Այն նախատեսվում է ստորագրել մինչև տարվա վերջ:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية Русский

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը

Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես

Քվեարկել եմ հանուն կայուն ապագայի և հավասարակշռված խաղաղության. Գուրգեն Սիմոնյան