ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորները քննարկեցին ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկությունների փոխանակմանն առնչվող համաձայնագրին միանալու արձանագրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանի նաագահ տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների եւ կենտրոնական (ազգային) բանկերի միջև: Հայաստանը անդամակցում է այդ համաձայնագրին: Համաձայնագրի նպատակն է` համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման»,-ասաց Աբրահամյանը:

Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին` որոշակի պայմանների բավարարման դեպքում:

«Մասնավորապես խոսքը գնում է լիցենզավորված սուբյեկտների մասով հարցումների իրականացմանը՝ կարգավորող մարմինների կողմից: Օրինակ մեր կողմից լիցենզավորված սուբյեկտի վերաբերյալ անդամի երկրի պատկան մարմինը կարող է հարցում իրականցնել բաժնետերերի կառուցվածքի վերաբերյալ, թույլտվություն ստացած բաժնետերերի մասին և այլն»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը